Հայաստանում պրոֆեսիոնալ մարքեթինգային գործակալություն, որը մատուցում է բրենդինգ, թվային մարքեթինգ, PR արշավներ և ռազմավարական բիզնեսի զարգացման լուծումներ տեղական և միջազգային բրենդերի համար։
Ստանալ խորհրդատվությունAG partner-ը միավորում է ռազմավարական խորհրդատվության և մարքեթինգի ամբողջական փաթեթը՝ օգնելու բիզնեսներին ստեղծել, զարգացնել և հաջողությամբ ներկայացնել իրենց ապրանքները ՀՀ շուկայում թե՛ հայկական, թե՛ ներմուծված բրենդերի համար։
Մենք չենք «սպասարկում հաճախորդների», մենք բիզնեսի գրծընկեր ենք դառնում՝ միասին ստեղծելով, զարգացնելով բրենդը։ Մենք հավատում ենք, որ բիզնեսի կայուն զարգացման համար շատ կարևոր է ոլորտում գիտակ գործընկերոջ հետ ճանապարհ անցնելը։
AG partner-ի հիմնադիրն Աննա Գրիգորյանն է՝ ում անվան և ազգանվան առաջին տառերով էլ անվանակոչվել է ընկերությունը։
AG-ն ունի երկակի նշանակություն․ այն նաև Action & Growth իմաստն է կրում, որը ևս վկայում է ընկերության պրոֆեսիոնալ մոտեցման մասին՝ այն է հստակ ռազմավարական գործողություններով բիզնեսը տանել դեպի զարգացում։
Հիմնադրի շուրջ 20 տարվա միջազգային և տեղական բրենդերի ռազմավարությամբ մշակման և ՀՀ շուկայում այդ բրենդերի կայացման գործում ունեցած հարուստ փորձն էլ հիմք հանդիսացավ ստեղծել ընկերություն, որն էլ արդեն ավելի լայն մասշտաբով կկարողանա նպաստել տարբեր բրենդերի կայազմանը։
Աջակցել բրենդերին խելամիտ ռազմավարություններով և շուկային համապատասխան լուծումներով։
Դառնալ առաջատար ռազմավարական գործընկեր՝ օգնելով բրենդերին մուտք գործել և հաջողել հայկական շուկայում։
Յուրաքանչյուր մարտահրավերի մոտենում ենք հստակությամբ, պլանավորմամբ և հեռանկարային տեսլականով։
Մեր յուրաքանչյուր դիզայն, արշավ կամ բրենդ, որ ստեղծում ենք՝ իրականացվում է արդյունք տալու համար։
Մենք չենք աշխատում հաճախորդների համար, այլ դառնում ենք որպես վստահելի գործընկերներ։
Երկար տարիների տեղական շուկան խորապես տիրապետելը մեր ուժն է, իսկ գլոբալ հայացքը՝ մեր առավելությունը։
Աշխատում ենք թափանցիկ, հուսալի և բարձր ստանդարտներով՝ յուրաքանչյուր նախագծում։
Նորարար ենք, մշտապես վերապատրաստվում ենք, որն էլ նպաստում է մեր գործընկերների հետ աճելուն։
Ձեր ընկերության մարքեթինգային բաժնի լիարժեք կառավարում մեր մասնագետների կողմից՝ երկարաժամկետ համագործակցության շրջանակում։
Սոցիալական մեդիա ռազմավարություն, բովանդակության մշակում, վիզուալների պատրաստում, կայքերի և էջերի կառավարում։
Միջոցառումների և պրոմո ակցիաների կազմակերպում։ Մերչենդայզինգի ստանդարտների մշակում։
Լրատվամիջոցների ընտրություն, հաղորդագրությունների ու արշավների մշակում, գործնական հրապարակումներ և կապ հանրության հետ։
Շուկայի վերլուծություն, թիրախային լսարանի սահմանում, մրցակցային դիրքավորման ռազմավարության մշակում։
Անվան ստեղծում, լոգոյի և տեսողական ինքնության ձևավորում,բրենդի կոմունիկացիայի մշակում: